Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին
Բաց մի թողեքԱռաջիկա շաբաթ օրը որոշ շրջաններում, իսկ կիրակի օրը` Հայաստանի շրջանների մեծ մասում, գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ տեղ-տեղ կարկուտ կտեղա: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում` մինչեւ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում շաբաթ օրը եւ կիրակի գիշերը երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը` +29 +31:
Օդի ջերմաստիճանը մարզերում.իրակում գիշերը` +8 +13, ցերեկը +18 +23,
Կոտայքի լեռներում գիշերը` +8 +13, ցերեկը` +18 +23,
Կոտայքի նախալեռներում գիշերը` +14 +17, ցերեկը` +26 +29,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +8 +13, ցերեկը` +18 +23,
Լոռիում գիշերը` +9 +14, ցերեկը` +19 +24,
Տավուշում գիշերը` +15 +19, ցերեկը` +23 +28,
Արագածոտնի լեռներում գիշերը` +8 +13, ցերեկը` +18 +23,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +15 +18, ցերեկը` +27 +29,
Արարատում գիշերը` +15 +19, ցերեկը` +28 +30,
Արմավիրում գիշերը` +15 +19, ցերեկը` +28 +30,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +8 +13, ցերեկը` +18 +23,