Տպավորություն է՝ նախկին ու ներկա իշխանությունները պայմանավորված են իրար հետ․ Մարուքյան
Քաղաքականություն«Ինչ-որ պահերի ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նախկին իշխանությունն ու ներկա իշխանությունը պայմանավորված են իրար հետ՝ հենց մեր ռեյտինգը մի քիչ ընկնի, դուք մի քիչ խոսացեք, ասեք՝ մենք հեսա գալիս ենք, դուք պետք է հրաժարական տաք ժողովուրդն էլ արագ կոնսոլիդանում է այս կողմի վրա: Ինչի՞ է այս խաղն արվում, որ դրա մեջտեղում գտնվող ուժերին հնարավորություն չտան վերև բարձրանալու, աճելու: Այս առումով ամեն ինչ արվում է, որ իշխանության այլընտրանքը լինի նախկին իշխանությունը»,- այս մասին «Առողջ մրցակցություն, թե սև ու սպիտակի շինծու պայքար» նախագծի շրջանակում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ընկել է իշխանության վարկանիշը, ինչի մասին խոսում են նախկին իշխանությունները:
Շարունակություն...