Ռոբերտ, ես սիրում եմ քեզ․ մահացել է Թրամփի եղբայրը
ԱշխարհԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր կրտսեր եղբայրը՝ 71-ամյա Ռոբերտը, մահացել է։ Նախագահի հայտարարությունը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ծանր սրտով հայտնում եմ, որ իմ հրաշալի եղբայր Ռոբերտն այսօր խաղաղությամբ հեռացավ կյանքից։ Նա ոչ միայն իմ եղբայրն էր, նա իմ լավագույն ընկերն էր: Ես կզգամ նրա կարիքը, բայց մենք նորից կհանդիպենք։ Նրա հիշատակը միշտ ապրելու է իմ սրտում։ Ռոբերտ, ես սիրում եմ քեզ. Հանգչիր խաղաղությամբ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։