Մահացու ուտելիքների հնգյակ, որոնցից անհապաղ պետք է ազատվել
LifeՄահացու ուտելիքների հնգյակ, որոնցից անհապաղ պետք է ազատվել:
1․ Ինչպես խնձորների կորիզները, բալինը նույնպես պարունակում են ցիանական թթուներ։ Միգուցե մի քանի կորիզ ուտելուց հետո ձեզ հետ ոչինչ չպատահի, բայց, օրինակ, խնձորի կամ բալի մեկ բաժակ կորիզ ուտելը կարող է շատ վատ ավարտ ունենալ։
2․ Բնականաբար, առողջ կարտոֆիլը ոչ մի վնաս չի ներկայացնում իրենից, սակայն դրա տերևները, արմատները կամ ծիլերը շատ վտանգավոր են։ Դրանցում առկա է գլիցոակալոիդ տեսակի նյութը, ինչը թունավոր է մարդու օրգանիզմի համար։ Կանաչած կարտոֆիլը ևս պարունակում է այդ թունավոր նյութից, ուստի ազատվեք դրանցից։ Գլիցոակալոիդներ պարունակող կարտոֆիլ ուտելը կարող է հանգեցնել փորլուծության, թուլության, անկանոն գլխացավերի և անգամ մահվան։
3․ Կա երկու տեսակի նուշ՝ դառը և քաղցր։ Դառը տեսակի նշի մեջ կա մեծ քանակությամբ ցիանական թթու։ Ասում են՝ եթե ուտեք ընդամենը 7-10 դառը նուշ, ապա լուրջ խնդիրներ կունենաք, իսկ նույն քանակությունը երեխաների համար կարող է ճակատագրական լինել։
4․ Լոլիկի ցողունն ու տերևներն էլ իրենց մեջ պարունակում են ալկալինային թույն, ինչը կարող է առաջացնել ստամոքսի գրգռում։ Կանաչ, ոչ հասուն լոլիկների մեջ նույնպես կա այդ նյութից։ Չնայած այն ուտելը մահու չափ վտանգավոր չէ, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում չօգտագործել խակ լոլիկներ։
5․ Շատերն են սիրում հնդկական ընկույզ։ Բայց գիտե՞ք, որ խակ և հատուկ ձևով չմշակված հնդկական ընկույզը շատ վտանգավոր է, սակայն, բարեբախտաբար, խանութներում միայն մշակված հնդկական ընկույզ են վաճառում։
Շարունակություն...