Եթե նույնիսկ մահացած լինեմ, թույլ չեմ տա ձեզ երկիրը հանձնել․ Լուկաշենկո
ԱմենաընթերցվածԲելառուսի Անկախության հրապարակում, որտեղ հավաքվել են Լուկաշենկոյի կողմնակիցները, նախագահը հայտարարել է, որ երբեք չի հանձնի Բելառուսը։ Այս մասին հաղորդում է Газета.ru-ն։
«Եթե նույնիսկ մահացած լինեմ, թույլ չեմ տա ձեզ երկիրը հանձնել»,- ասել է Լուկաշենկոն։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Բելառուսի տարբեր շրջաններից ժամանած իր կողմնակիցներին՝ նշելով, որ «իր մեղքով չէ, որ ստիպված է եղել» օգնության կանչել։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ծնկի է իջնում Մինսկի Անկախության հրապարակում հավաքվածների առջև և շնորհակալություն հայտնել երկրի ժողովրդին։
Հիշեցնենք, որ Մինսկում օգոստոսի 9-ից նախագահական ընտրությունների արդյունքները դարձել են բողոքի ակցիաների առիթ: Դրանք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով: