Հայերեն


Պետական համակարգի աշխատողները վախի մեջ են

Հասարակություն

tert.am

Պետական համակարգում ընթացող կրճատումները բացասական են ազդում համակարգի վրա, քանի որ արդեն մի քանի ամիս այդ խոսակցությունները գնում են, և պետական աշխատողները վախի զգացումով են աշխատում, չգիտեն, թե վաղն իրենց հետ ինչ է լինելու:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական հիմնարկների արհմիությունների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը:

Պետական կառավարման համակարգում ընթացող կրճատումների առթիվ Հայաստանի պետական հիմնարկների արհմիությունը նոյեմբերի 2-ին նամակ է հղել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ առաջարկելով կանգնեցնել կրճատման գործընթացը:

«Քանի որ մեր երկրում հանրապետական կոլեկտիվ համաձայնագիր կա կնքված և սոցիալական գործընկերությունը աշխատանքային հարաբերությունների հիմքում է դրված, մինչ օպտիմալացման մասին որոշումը պետք է անպայման լիներ արհմիությունների հետ խորհրդատվություն: Այս հարցը պետք է քննարկվեր նաև արհմիությունների աշխատողների ներկայացուցիչների հետ, բայց դա չի արվել, դրա համար մենք առաջարկել ենք կանգնեցնել կրճատման գործընթացը, քանի որ կոնկրետ խորը վերլուծություն չկա, թե դրանից ինչ բարոյական վնաս կկրի պետական համակարգը»,- ասաց Անահիտ Ասատրյանը։

Արհմիությունը դեռ պատասխան չի ստացել վարչապետից: Անահիտ Ասատրյանը հարցը բարձրացրել է եռակողմ հանձնաժողովի նիստի ժամանակ, սակայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, որը նաև հանձնաժողովի նախագահն է, պարզաբանել է, թե հստակ կրճատումների քանակ նախատեսված չէ, պարզապես յուրաքանչյուր գերատեսչություն իր հաստիքների վերանայում է կատարում, ուսումնասիրում է՝ կրկնվող գործառույթներ կա՞ն, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց բոլոր գերատեսչություններին ներկայացնել առաջարկություններ՝ փոխելու իրենց կառավարման կառուցվածքը:

«Երկրորդ, օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատմամբ, որպեսզի օպտիմալացումը տարբեր կերպ չմեկնաբանվի: Գնում ենք ՊՈԱԿ-ների՝ բալաստից ազատման, այն գործառույթները, որոնք անհասկանալի են, վերջնական վարչարարությունը չի կատարվում, հրաժարվում ենք»,- ասել էր վարչապետը` հավելելով, որ գործադիրը հրաժարվում է ՊՈԱԿ-ներից, ավելորդ կառույցներից ու ԾԻԳ-երից։

«Այսպիսով՝ սոցիալական լարվածությունն է ավելանում երկրում: Ավելի ճիշտ կլիներ տնտեսության զարգացման ուղղությամբ քայլերից հետո նման քայլի գնալ, հնարավոր է՝ կրճատվողների թիվը մինչև 1000-ի հասնի, ու 1000 ընտանիք կմնա առանց ապրուստի միջոցի: Դա նաև սոցիալական խնդիր էր լուծում: Մեր կարծիքն այն է, որ պետք է խորը վերլուծություն արվեր՝ թե ինչ կշահի ու ինչ կկորցնի պետությունը: Ի վերջո՝ ամեն ինչ չի փողով չափվում: Եթե մարդկային ռեսուրսներ ես կորցնում երկրում, եթե մարդկանց անվստահությունն է շատանում երկրում, սա պետության համար կարող է ավելի վնաս լինել, քան ինչ որ գումար խնայելը: Դրա համար մենք առաջարկում էինք, որ վերլուծություն ներկայացվեր, որ քննարկվեր, մարդիկ էլ իմանային՝ ինչ է կրճատումների հիմքում: Տպավորությունն այն է, որ թերի հավաքագրումների հարցը ուզում են լուծել մարդկանց կրճատելով: Սակայն արդյոք դրական բան կստանա՞ պետությունը, թե՞ չէ»,-ասաց արհմիության ներկայացուցիչը:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նախընտրական շրջանում օպտիմալացման գնալը շատ ռիսկային է:

«Կարծում եմ, լուրջ համարձակություն է պետք ունենալ, որ նախընտրական տարում նման քայլերի գնալ: Դա բավականին համարձակ քայլ է, քանի որ մենք համարժեք աշխատատեղեր պետական համակարգից դուրս չենք ստեղծել: Եվ այդ մարդիկ ոչ միշտ են մրցունակ մասնավոր սեկտորում: Կրճատվածներն ու նրանց ընտանիքի անդամները իրենց բացասական վերաբերմունքը ցուցաբերելու են ապագա ընտրություններում»,-ասաց քաղաքագետը:

Մյուս կողմից՝ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի կրճատումներն անհրաժեշտ են, քանի որ դրանք պետություններ են պետությունների մեջ և այնտեղ հայկական ստանդարտներից բավական բարձր աշխատավարձեր են ստանում։ Ըստ քաղաքագետի՝ նրանք, բնական է, դժգոհելու են, քանի որ կադրային քաղաքականությունը ՀՀ-ում հիմնականում եղել է քավոր-սանիկ հարաբերություններում, նման մարդիկ են տեղավորվել, որ լավ բարձր աշխատավարձ ստանան

Ինքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»
Ամենադիտված