Ռուսական Ալֆա ջոկատը մտավ Բելառուս
ԱշխարհԲելառուսում շրջանառվող լուրերի համաձայն՝ Պուտին-Լուկաշենկո հեռախոսազրույցից հետո ռուսական Ալֆա ջոկատը մտել է Մինսկ։ Այժմ հատուկ ջոկատայինները սպասում են հրամանի, որպեսզի զբաղեցնեն ոստիկանական շարքերը և հատուկ օպերացիա իրականացնեն։
Տեղեկացնենք, որ Բելառուսում ընտրություններից հետո սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, տեղի են ունեցել ընդհարումներ, ոստիկանությունը չափազանց կոշտ միջոցներ է ձեռնարկել, կան հազարավոր ձերբակալվածներ և վիրավորներ, զոհվել է առնվազն երկու մարդ:
Եվրամիությունը հայտարարել է, թե չի ճանաչում անցած կիրակի տեղի ունեցած քվեարկությունը, և պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Լուկաշենկոյի վարչակազմի նկատմամբ: