Մոսկվայում մարզման ժամանակ 17-ամյա ֆուտբոլիստ է մահացել
ՍպորտՄոսկվայում ողբերգական պատահար է տեղի է ունեցել։ Ֆուտբոլային մարզման ժամանակ մահացել է 17-ամյա ֆուտբոլիստ Միխայիլ Կոլոսովը։
Ինչպես հաղորդում է НТВ-ն, հանդիպման ժամանակ սպորտսմենի ինքնազգացողությունը վատացել է։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։
Հետաքննություն է ընթանում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։