«Սևիլիան» Եվրոպայի լիգայի եզրափակչում է
ՍպորտՖուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Քյոլն քաղաքում ընթացող Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում միմյանց հետ ուժերը չափեցին իսպանական «Սևիլիան» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:
Իսպանացիները Սուսոյի և Լյուկ դե Յոնգի երկու գոլերի շնորհիվ հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին» 2:1 հաշվով: «Կարմիր սատանաներից» միակ գնդակը խփեց Ֆերնանդեշը:
Եզրափակչի մյուս ուղեգրի համար կպայքարեն իտալական «Ինտերը» և ուկրաինական «Շախտյորը» (Դոնեցկ): Այդ հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին: