Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Դիլիջանի թունելի մոտ
ՀասարակությունԵրեկ՝ օգոստոսի 16-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Տավոոշի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 84.5 կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Երևանի բնակիչ՝ 27-ամյա Պապ Մ-ի վարած ՎԱԶ 2107մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ՝ 39ամյա Ռուբեն Ս-ի վարած ՎԱԶ 21104 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, իսկ Պապ Մ-ն, Ռուբեն Ս-ն և վերջինիս ուղևոր՝ Տավուի մարզի բնակիչ, 53-ամյա Կ. Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտակամն հաշվարկ։ Օպերատիվ են գործել նաև Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։