43 հազար դոլար մեկ գիշերվա համար. որտեղ են հանգստացել Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը
ԱմենաընթերցվածՔիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեթսը շարունակում են աշխատել հարաբերությունների վրա։ Զույգն օրերս էր վերադարձել Դոմինիկյան Հանրապետությունից, իսկ այժմ հանգստյան օրերին Կոլորադո է մեկնել։
Զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ աստղերին վարձույթով հանձնել են 43 հազար դոլար արժողությամբ ռանչո. խոսքը մի գիշերվա մասին է։ Թվում է՝ ընտանեկան միավորումը Քարդաշյան-Ուեսթ ընտանիքից լուրջ գումար է արժեցել։
Ի դեպ, հանգստյան օրերից հետո Քանյեն ու Քիմը երեխաների հետ արդեն մեկնել են ռեփերի՝ Վայոմինգում գտնվող ռանչո։ Այնպես որ, թվում է՝ աստղային զույգը կարողացել է ընդհանուր լեզու գտնել։
Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ Քանյեն աշխարհին հայտնեց բաժանվելու ու անձնական այլ խնդիրների մասին։ Ավելի ուշ ռեփերը հրապարակայնորեն ներողություն է խնդրել Քիմից։ Ի պատասխան նրա կինը երկրպագուներին հիշեցրել է ռեփերի երկբեւեռ խանգարման մասին։ Իսկ վերջերս Ուեսթը վերջապես լքել է Վայոմինգում գտնվող ռանչոն, ուր ընտանիքից հեռու պատրաստում էր նախագահական արշավը։
Տեսանյութն՝ այստեղ