ՀՀ ժամանած անձն ինքնամեկուսացումից դուրս գալու համար պետք է անցնի վճարովի ՊՇՌ թեստ
ՀասարակությունՀՀ տարածք մուտք գործելուց հետո սահմանված կարգով ինքնամեկուսացված անձը կարող է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետի ընթացքում վճարովի հիմունքներով
անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱՏՄ-ից:
ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
ՀՀ ժամանած և ինքնամեկուսացման մեջ գտնվող անձից նմուշառումը կարող է իրականացվել բացառապես իր ինքնամեկուսացման վայրում՝ լաբորատորիայի
աշխատակիցների այցի միջոցով:
Համապատասխան ենթակառուցվածքների առկայության պարագայում նմուշառումը կարող է իրականացվել նաև անմիջապես ՀՀ տարածք մուտք գործելուց հետո, օդանավակայանների, ինչպես նաև սահմանային անցման կետերի տարածքում տեղակայված նմուշառման կենտրոնների մասնագետների կողմից:
Փոփոխությունը սահմանված է պարետի 254 -Ն որոշմամբ։
Որոշումը լրացվել է նաև նոր կետերով՝ հետևյալ բովանդակությամբ․ «ՀՀ ժամանող անձանց տվյալները ԱՐՄԵԴ համակարգ են մուտքագրվում հատուկ նշումով: Լաբորատորիաների կողմից թեստավորում անցած լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի մասին տեղեկատվությունը ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրվելուց հետո տվյալ անձինք ենթակա են ինքնամեկուսացումից անհապաղ ազատման: Մինչև լաբորատորիայի կողմից ԱՐՄԵԴ համակարգ բացասական պատասխանի մուտքագրումն անձը ստանում է ինքնամեկուսացման ցուցում։