Տավուշում պապը ծեծել է թոռներին. նրանցից մեկի կյանքին վտանգ է սպառնում
Հասարակություն«Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդը փայտով ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին: Նա ձերբակալվել է, երեխաները հոսպիտալացվել են»,- տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա նաև նշել է, որ 6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։