Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. 4-ամյա տղան հոսանքահարվել ու մահացել է
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի՝ մահացած վիճակում:
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը:
Ոստիկանները պարզել են, որ երեխան՝ 4-ամյա տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Գագարին ավանից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան մահացել է էլեկտրահարվելու հետևանքով և ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Սևանի բաժին: