Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է
ԱշխարհՕմսկում հոսպիտալացված ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է: Այս մասին իր Twitter-ի էջում հայտնել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:
«Ալեքսեյը դեռ միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին: Նա կոմայի մեջ է՝ ծանր վիճակում», – գրել է Յարմիշը:
Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ վերակենդանացման բաժանմունքում բազմաթիվ ոստիկաններ կան, որոնք առանձին խոսել են բժիշկի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, Ալեքսանդր Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում: Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է: