Հայերեն

Գազի գնի վերաբերյալ նոր որոշում կկայացվի

Տնտեսություն

armlur.am

Կարեն Կարապետյանը դեռեւս իր անցկացրած առաջին նիստի ժամանակ առաջարկել էր hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին համատեղ քննարկել եւ առաջարկություններ ներկայացնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին: Ինչպես հայտնի է` «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունն արդեն դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 25-ին տեղի ունեցող նիստի ժամանակ կսահմանի ուժը կորցրած ճանաչել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2016 թվականի մայիսի 31-ի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2013 թվականի հունիսի 7-ի №190Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին №139Ն որոշումը: Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: Հիմա փորձենք հասկանալ, թե հունվարի 1-ի դրությամբ ուժի մեջ մտնող նոր որոշումը ում համար ինչ սակագնային քաղաքականություն է մտածել: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության` այս տարվա նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն` սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար կկազմի 100 հազար դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր անապահով համարվող ¥նպաստառու) ընտանիք մեկ խորանարդ մետր գազի համար վճարելու է 100 դրամ: Բայց արդյոք մեկ տարվա համար սահմանված 600 խորանարդ մետրը կարող է բավականացնել անապահով ընտանիքներին՝ իրենց հոգսերը հոգալու համար: Իհարկե, ոչ: Ըստ տրամաբանության` մեկ տարվա համար սահմանված այդքան խորանարդ մետրը կարող է բավականացնել միայն կերակուր պատրաստելու, սուրճ եփելու եւ այլ նմանատիպ կենցաղային հարցեր լուծելու համար: Այսինքն՝ նոր որոշումից հետո էլ անապահով համարվող ընտանիքը այդ նույն սակագնով ջեռուցում չի կարող իրականացնել, որովհետեւ չի կարող 600 խորանարդ մետրը բավականացնել ամբողջ տարվա համար` ներառելով ջեռուցում եւ այլ կենցաղային հարցեր: Տվյալ որոշումը սահմանում է նաեւ` 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար սակագինը կազմելու է 139 հազար դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այսինքն՝ մեկ խորանարդ մետրի համար բնակիչ-բաժանորդները կվճարեն 139 դրամ: Իսկ եթե անապահով համարվող ընտանիքներն իրենց հատկացված 600 խորանարդի շեմի սահմանը հատեն, իրենք էլ դրանից հետո կսկսեն մեկ խորանարդի համար վճարել 139 դրամ: Իսկ ահա գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող, վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց եւ ջերմոցներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագինը կազմելու է 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար, իսկ ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը` ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառման դեպքում հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը կլինի 139.000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ամսական 10,0 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառման դեպքում` հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագինը կազմելու է 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մյուս ձեռնարկությունների համար, ինչպիսիք են, օրինակ, բենզալցակայնները, ՋԷԿ-երը, որոնք համարվում են ամսական 10,0 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողներ, յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի գինը նույնպես կազմելու է 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հ.Գ. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքով հստակեցված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավական կարգավիճակը, ըստ որի` հանձնաժողովն անկախ է իր իրավասության շրջանակներում եւ օժտված հանրային ծառայությունների սակագներ սահմանելու (կարգավորելու) բացառիկ լիազորությամբ։ Բայց կարծես այդքան էլ ամեն ինչ դեռ հստակ չէ, որովհետեւ Կարեն Կարապետյանի «առաջարկից» հետո միայն հանձնաժողովը հարկ համարեց ուսումնասիրել վերոնշյալ հարցերը:

Վահագն Հակոբյան

Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան
Ամենադիտված