31–ամյա վարորդը Opel-ով հայտնվել է Խաչփառ գյուղով անցնող չգործող ջրատարում
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում 31-ամյա Վարդան Գ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Հայանիստ-Խաչփառ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Խաչփառ գյուղով անցնող չգործող ջրատարում: Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, վարորդին և 3 ուղևորներին քաղաքացիները իրենց ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել նրանց, ովքեր էլ հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել։