Հայերեն


Եռանկյունի, գեղարդ և հավերժության սիմվոլ. «Միասնության» խորհրդանշանի մեկնաբանությունը

Հասարակություն

Խորհրդանշանները կոդեր են, ծածկագրեր, որոնք ստեղծվել են մարդկային կյանքի համընդհանուր կենսաբանական և հոգեբանական հիմքի վրա, որպես մտավոր և հոգևոր հաղորդակցման միասնական պատկեր: Ոչ բոլոր հայերը գիտեն իրենց պետական զինանշանի պատմությունը կամ իմաստային բովանդակությունը, ինչպես ոչ բոլոր հնդիկները՝ լոտոսի, հրեաները՝ վեցթևանի աստղի, ռուսները՝ երկգլխանի արծվի մասին:
Մեր օրերում բազմաթիվ խորհրդանշաններ՝ լոգոներ են ստեղծվում տարբեր ընկերությունների, կազմակերպությունների կողմից, սակայն դրանցից շատերը զուրկ են գաղափարական հենքից, երբեմն օգտագործվում են սիմվոլներ, որոնց մեկնաբանությանը, պատմությանը ծանոթ չեն:
Հայաստանյան քաղաքական կյանքում ստեղծված նոր Շարժումը՝ «Միասնություն»-ը, ևս իր լոգոն է ստեղծել: Հարկ ենք համարում մեկնաբանել Շարժման լոգոն, որում ներկայացված է գաղափարախոսությունը՝ սիմվոլների ձեռագրով:
Այսպես՝
Հավերժության նշան
Այն համարվում է նաև արևի նշան: Նշանը խորհրդանշում է լավի ու բարու մաղթանք, արև, կյանք, կրակ, կայծակ, պտղաբերություն և ծննդաբերություն, առաջընթաց և զարգացում:
Գագաթը վեր եռանկյունի
Երկրաչափական խորհրդակարգում հիմնարար, առավել բարդ և առեղծվածային խորհրդանշան է: Աշխարհի եռակի ընկալումը մարդուն բնորոշ է ոչ միայն տարածության և ժամանակի իմաստով՝ ներկա, անցյալ, ապառնի, այլև ներհայեցողության տեսանկյունից՝ մարմին, միտք, ոգի: Կյանքի շրջադարձները հանգեցրին այն բանին, որ այսօր մեր ժողովուրդը եռամիասնության կրողն է դարձել՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք:
Եռանկյունին՝ անցկացնելով հավերժության նշանի միջով՝ ընդգծել ենք այն գաղափարը, որ հավերժ է այդ եռամիասնությունը:
Գեղարդ
Փրկչական խորհրդանշան է: Կենսաբեր, մարմնական և հոգևոր ախտերը բուժող նշանակություն ունի: Կրոնական խորհրդակարգում անվանվում է սուրբ Գեղարդ: Երկաթից պատրաստված տեգի խաչաձև ծայրն է: Պահվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում: Այս գեղարդով է հռոմեացի հարյուրապետ Ղունկիանոսը խոցել խաչված Քրիստոսի կողը, որտեղից ջուր ու արյուն է հոսել՝ ի նշան մկրտության և հաղորդության:
Հիսուսի համբառնալուց հետո Թադեոս առաքյալը փշեպսակի հետ գեղարդը Երուսաղեմից բերում է Եդեսիա, տասներկու տարի անբուժելի հիվանդությունից տառապող Աբգար թագավորին բժշկելու համար:
Գեղարդի հրաշագործությունների նկատմամաբ հավատ են ունեցել ոչ միայն քրիստոնյա հայերը, այլև վրացիները, նույնիսկ մահմեդականները և ժանտախտի, տարբեր տեսակի համաճարակների, հիվանդությունների ժամանակ հաճախ դիմել են նրա հրաշագործ օգնությանը:

Բոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունըՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն «Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Ընտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանՌաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ»
Ամենադիտված