Կավատության դեպք Երևանում․ 29-ամյա Մարինեն սեռական հարաբերությունների մեջ է մտել հաճախորդների հետ՝ մերսման անվան տակ
Հասարակություն29-ամյա Մարինե Մանուկյանը Ոստիկանությանը հայտնել է, որ մարտ ամսին աշխատանք գտնելու նպատակով List.am ինտերնետային կայքում տեղեկություն է հայտնաբերել մերսողի աշխատանքի վերաբերյալ և այդ հայտարարության հետքերով Մ. Մանուկյանը զանգահարել է Գագիկ Հարությունյանին։
Այնուհետև հանդիպելով Գ. Հարությունյանին՝ միասին գնացել են Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող «Դելֆին» մերսման սրահ։ Արդեն սրահում Գ. Հարությունյանը, այնուհետև նրանց միացած Նարեկ Մելքոնյանը Մ. Մանուկյանին ծանոթացրել են աշխատանքային պայմաններին, մատուցված ծառայություններին ու սակագներին։
Որոշ ժամանակ անց արդեն, երբ Մ. Մանուկյանը աշխատանքի է անցել «Դելֆին» մերսման սրահում, Գ. Հարությունյանը նրան հայտնել է, որ գոյություն ունի նաև մերսման այլ տեսակ, որը կոչվում է «անհատական մերսում»։
Մարինեի հարցին, թե ինչ է նշանակում անհատական մերսում, Գ. Հարությունյանը հայտնել է՝ հաճախորդի հետ պետք է սեռական հարաբերության մեջ մտնի։ Մարինեն, աշխատանքը չկորցնելու համար, Գ. Հարությունյանի «պարտադրմամբ», մի քանի անգամ կատարել է «անհատական մերսում»։
ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։