Հայերեն

Տարվա առաջին կեսին 459 հազարով պակաս զբոսաշրջիկ է եկել Հայաստան. մինչև ուր կհասնեն կորուստները

Տնտեսություն

Որոշ երկրներ սկսել են աստիճանաբար բացել իրենց սահմանները զբոսաշրջիկների առաջ։ Հայաստանն այդ երկրների մեջ չկա։ Ոչ միայն չկա, այլև ստիպված է ընդունել նրանց խաղի կանոնները։ Հայաստանը չի մտնում այն երկրների մեջ, որոնց համար բացվում են սահմանները։ Մենք զրկված ենք՝ ինչպես դրսից զբոսաշրջիկներ ընդունելու, այնպես էլ՝ զբոսաշրջության նպատակով այլ երկրներ այցելելու հնարավորությունից։


Պատճառները, թերևս, հայտնի են. Հայաստանում համավարակային իրավիճակը ոչ միայն վատագույններից է, այլև շարունակում է մնալ բավական լարված։ Ճիշտ է, վերջին շրջանում որոշակի դրական դինամիկա կա, սակայն դա դեռևս բավարար չէ սահմանները բացելու համար։ Հատկապես որ, համավարակային իրավիճակի նկատվող բարելավումը հայտնի չէ, թե ինչի հետ է կապված և դեռ ինչքան կպահպանվի։

Մինչ առայժմ Հայաստանը շարունակում է մնալ փակ գոտի զբոսաշրջիկների համար, առաջին կիսամյակի արդյունքներով, զբոսաշրջության ոլորտում ունենք չափազանց տխուր պատկեր. այցելուների թիվը կրճատվել է 459 հազարով։
Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա առաջին կեսին Հայաստան է եկել 770 հազար զբոսաշրջիկ։ Այս տարի նրանց թիվը եղել է ընդամենը 311 հազար։

Այցելությունները դրսից կրճատվել են գրեթե 60 տոկոսով։ Դա տեղի է ունեցել և՛ առաջին, և՛ երկրորդ եռամսյակում։

Հայաստան մտնող զբոսաշրջային հոսքերը սկսեցին նվազել դեռևս այն ժամանակ, երբ համավարակը նոր-նոր էր գլուխ բարձրացնում մեր երկրում։ Ու թվում էր, թե սկզբնական շրջանում ազդեցությունն այդպիսին չպիտի լիներ։ Բայց եղավ։ Եղավ, որովհետև կառավարությունը որոշեց երկրի զբոսաշրջային հիմնական գոտիներից մեկը դարձնել վարակակիրների մեկուսացման վայր։ Խոսքը Ծաղկաձորի մասին է, որի հայտնի հյուրանոցներից մեկում հայտնվեցին առաջին վարակակիրները կամ այդպիսի կասկածանքով մեկուսացվածները։

Սա եղավ առաջին լուրջ հարվածը զբոսաշրջության համար։ Կառավարության այդ նախաձեռնությունից հետո՝ Ծաղկաձորում գտնվող զբոսաշրջիկները սկսեցին խուճապահար փախնել։ Որքան էլ կառավարության «փայլուն» գլուխները փորձեցին իրենց «անձնազոհությամբ» կասեցնել այդ պրոցեսը, այլևս ուշ էր։ Դրանից հետո, բնականաբար, անիմաստ էր սպասել, որ նոր զբոսաշրջիկներ պիտի գային։

Արդյունքը եղավ այն, որ զբոսաշրջային հոսքերը Հայաստան սկսեցին նվազել արդեն առաջին եռամսյակում։ Նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվը կրճատվեց 53 հազարով։ Պաշտոնական տվյալներով՝ 2019թ. առաջին եռամսյակում Հայաստան էր այցելել՝ 364 հազար, այս տարի՝ 311 հազար մարդ։

Տարեսկզբի 3 ամսում արդեն ունեինք 15 տոկոս նվազում։ Չնայած կարող էր և այդպես չլինել, եթե կառավարությունն այդքան նաիվ չգտնվեր։

Սակայն դա դեռ առաջին ծիծեռնակն էր։

Երկրորդ եռամսյակում զբոսաշրջային հոսքերն ընդհանրապես զրոյական են։ Թեև այլ բան չէր կարող լինել, երբ համաճարակային բարդ իրավիճակով պայմանավորված՝ ստիպված էինք երկրի սահմանները փակել բոլոր կարգի այցելությունների համար։ Ըստ այդմ, տարվա առաջին կեսի արդյունքներով ունեցանք զբոսաշրջային հոսքերի ահռելի կրճատում։

Թե դա ինչ է նշանակում տնտեսության ու ֆինանսական հատվածի համար՝ դժվար չէ հաշվարկել։ Դրա հետևանքով տնտեսության մեջ չի մտել մոտավորապես 400-500 մլն դոլար, գուցե և ավելի շատ։ Այդքան գումար կորցրել է նաև ֆինանսական շուկան։

Հիշեցնենք, որ տարբեր գնահատումներով՝ 1 զբոսաշրջիկ 7-10 օրում Հայաստանում թողնում է 800-1200 դոլար։

Դա այն գումարն է, որը գնում է հիմնականում առևտրի և սպասարկման ոլորտ։

Այս տարվա առաջին կեսին այդքան գումար չի ստացվել, ինչը ծանրագույն խնդիրների առաջ է կանգնեցրել հատկապես սպասարկման ոլորտում գործող ընկերություններին ու անհատներին։ Նրանք կորցրել են իրենց եկամուտների հիմնական մասը։ Շատերը ստիպված են եղել դադարեցնել գործունեությունը, որովհետև այլ տարբերակ չկա։

Այս տարվա համար զբոսաշրջային սեզոնը կարելի է համարել այլևս ավարտված։ Իսկ դա նշանակում է, որ կորուստները չեն սահմանափակվելու նրանով, ինչ ունենք։ Հայաստանն այսօր էլ շարունակում է փակ մնալ այցելությունների համար, ինչի հետևանքով ամեն օր մեր տնտեսությունը և հատկապես սպասարկման ոլորտը մեծ վնասներ է կրում։

Սրա մեղավորը ոչ այլ ոք է, քան իշխանությունը, որը ժամանակին չկարողացավ համարժեք միջոցներ ձեռնարկել համավարակի տարածումը կանխելու և երկիրը փորձության առաջ չկանգնեցնելու համար։ Այդ ամենի ազդեցությունն առաջիկայում դեռ շարունակելու ենք վայելել։ Միայն զբոսաշրջության հետ կապված ֆինանսական կորուստները կարող են անցնել 1 մլրդ դոլարից։

Անցած տարի Հայաստան էր այցելել գրեթե 1,9 մլն զբոսաշրջիկ։ Այս տարի նրանց թիվը կարող է լինել, լավագույն դեպքում, կես միլիոնի սահմաններում։

Եթե հաշվի առնենք, որ անցած տարի, մոտավոր գնահատումներով, զբոսաշրջային հոսքերից ֆինանսական մուտքերը կազմել էին 1,5-1,6 մլրդ դոլար, ապա դժվար չէ հաշվարկել, թե ինչ ակնկալիքներ կարող են լինել այս տարվա համար։ Զարմանալի չէ, որ ոլորտում գործող ընկերությունները կանգնել են լրջագույն խնդիրների առաջ, որոնք առաջիկայում շարունակելու են թակել նրանց դուռը։ Այն, ինչ առաջարկում է նրանց կառավարությունը, չի կարող հարցի լուծում լինել։ Վարկերով կամ դրանց տոկոսների սուբիդավորմամբ հնարավոր չէ գոյատևել։ Եթե առաջիկայում նույնիսկ հաջողվի շարունակել համավարակի հաղթահարման դրական դինամիկան, դրա ազդեցությունը զբոսաշրջության ոլորտի և այստեղ գործող բիզնեսի վրա դեռ երկար է տևելու։

Սառույցը կարող է շարժվել, լավագույն դեպքում, միայն հաջորդ տարվա սկզբից, իսկ որ առավել հավանական է՝ գարնանից։ Մինչ այդ պետք է ձգել գոտիները, եթե դեռ ձգելու տեղ մնացել է։

Անիմաստ է հույսը դնել նաև ներքին զբոսաշրջության վրա։ Արտաքին սահմանների փակ լինելու պատճառով ներքին տուրիզմն առաջիկա 1-2 ամիսներին, անշուշտ, կակտիվանա, բայց դա երբեք չի կարող փոխարինել դրսից եկող զբոսաշրջային հոսքերին։ Առավել ևս, որ տնտեսական ճգնաժամի և եկամուտների կրճատման հետևանքով ի հայտ եկած սոցիալական դժվարությունների պատճառով շատերը ստիպված են իրենց զրկել նույնիսկ երկրի ներսում հանգստանալու «հաճույքից»։

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված