Նյուքասլը շքեղ առաջարկ է պատրաստել Ռեմսիի համար
ՍպորտԱնգլիական «Նյուքասլը» ցանկանում է իր շարքերում տեսնել «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիին: Ակումբը պատրաստ է ուելսցուն դարձնել «Նյուքասլի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, հաղորդում է The Sun-ը:
ԱՊԼ-ի ներկայացուցիչը մտադիր է Ռեմսիին շաբաթական 400. 000 եվրո վճարել: 29-ամյա ֆուտբոլիստն այժմ այդքան գումար է վաստակում «Յուվենտուսում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռեմսին չի մտնում «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի պալնների մեջ:
Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին: