«Դու ինձ չես վախեցնում ու չես ամաչեցնում»․ Արմինկա
Life
Երգչուհի Արմինկան, ով վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, այսօր տոնում է տարեդարձը, ինչի կապակցությամբ նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել լողավազանի մոտ։ Նա կրում է սպսրտային հանդերձանք․ սեւ բլուզ, տաբատ, մարզակոշիկներ։ Ձեռքին կապույտ փուչիկներից շրջան է։ Իսկ կերպարն ամբողջացնում են ոճային գլխարկն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Բարեւ, 47։ Դու ինձ չես վախեցնում ու չես ամաչեցնում»։ Հետեւորդներն ու երկրպագուները շնորհավորել են նրա տարեդարձը եւ բազում մաղթանքներ հղել։