Այսօր մահացած 19-ամյա զինծառայողը ընտանիքի միակ տղան էր, Ռուսաստանից վերադարձել էր ծառայելու
ՀասարակությունԱյսօր մահացած 19-ամյա զինծառայողը ընտանիքի միակ տղան էր, Ռուսաստանից վերադարձել էր ծառայելու
168.am-ը գրում է․ Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ երեկ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (19 տարեկան), կորցրել է գիտակցությունը: Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
168.am-ին հայտնի դարձավ, որ մահացած զինծառայողը Արագածոտնի մարզի Արտենի համայնքից էր, սակայն բնակվում էին Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստան էր եկել ՀՀ ԶՈՒ-ում ծառայելու համար: