Հայերեն


ՀՀԿ-ն պատասխանեց Վիգեն Սարգսյանի դիմումին

Հասարակություն

Lragir.am

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախօրեին հայտարարել է, որ զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքների փոխհատուցման հիմնադրամին վճարվելիք 1000 դրամները կարող են լինել ոչ թե պարտադիր, այլ կամավոր։ Ըստ Վահրամ Բաղդասարյանի, հնարավոր է տարբերակ, երբ մարդը պարզապես դիմում կգրի եւ կհրաժարվի պարտադիր վճարից։
Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը փաստացի խոսում է հանրային ընդդիմախոսությանն ընդառաջ իշխանության փոխզիջման մասին։ Իհարկե այստեղ կա ուշագրավ մի նրբերանգ։ Կամավորության մեխանիզմը, որի մասին խոսում է Բաղդասարյանը, պարունակում է հանրության համար բավականին շոշափելի հոգեբանական մի տարր։
Օրինակ, երբ մարդը դիմում է գրում եւ հրաժարվում կուտակային կենսաթոշակային վճարից, դա առանձնահատուկ ոչինչ չունի, բայց դժվար է չհամաձայնել, որ մեղմ ասած անհարմար վիճակում է հայտնվում մարդը, որը դիմում է գրում եւ հրաժարվում զինվորի ընտանիքին հատկացվելիք 1000 դրամ վճարից։ Առաջին հայացքից ստացվում է, որ մարդը պարտադրանքի տակ չէ, սակայն մյուս կողմից ակնհայտ է հոգեբանական-բարոյական ճնշումը։ Այդպիսով, կամավորության այդ տարբերակը դառնում է մեղմ ասած հարաբերական։ Ստացվում է, որ իշխանությունն առերեւույթ գնում է զիջման, բայց իրականում փոխվում է հանրության վրա ճնշման տարբերակը կամ բաղադրությունը։
Դրանից բացի, իրավիճակն ունի իհարկե մեկ այլ ուշագրավ կողմ, արդեն քաղաքական կամ ներիշխանական։ Թեկուզ որոշակիորեն աղճատված կամավորության մասին խոսում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ոչ թե օրինագծի նախաձեռնող պաշտպանության նախարարը։ Եվ այստեղ իհարկե հետաքրքրական հարց է առաջանում, թե ինչքանով է Բաղդասարյանի հայտարարությունը անակընկալ Վիգեն Սարգսյանի համար։ Ընդ որում, կա մեկ այլ հետաքրքրական հանգամանք։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը կամավորության հնարավորության մասին խոսում է այն բանից հետո, երբ պաշտպանության նախարարը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր առաջիկայում ՀՀԿ անդամակցության դիմում գրելու մասին։
Վիգեն Սարգսյանի անդամակցությունը ՀՀԿ-ին անկասկած հանդիսանում է ՀՀԿ այսպես ասած այն նոր ոգու ձեւավորման գործընթացի տարր, որի մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել էր Սերժ Սարգսյանը։ Վիգեն Սարգսյանի անդամակցությունը միտված է լինելու ՀՀԿ-ում ուժերի հարաբերակցության փոփոխությանը կամ պարզապես ՀՀԿ մեծամասնության փոփոխությանը։
Եվ ահա, դրա ազդարարումից հետո ՀՀԿ խորհրդարանական մեծամասնության ղեկավարը հանրային բավական մեծ աղմուկի եւ դժգոհության պատճառ դարձած օրինագծի վերաբերյալ հանդես է գալիս փոխզիջումային հնարավորության մասին հայտարարությամբ, դրանով փաստորեն ակամա միավոր հավաքելով օրինագծի նախաձեռնող պաշտպանության նախարարի նկատմամբ, որը սկսել էր պարտադիր վճար նախատեսող օրինագծի վերաբերյալ հանրային քննարկումների շարք` ունենալով օրինագծի հասարակական լեգետիմություն ապահովելու նպատակ։
Բանն այն է, որ 1000 դրամների օրինագիծը բացահայտեց բավականին նուրբ ներիշխանական շերտեր, մոտիվացիաներ, հարաբերություններ եւ այդ համատեքստում այդ նախագիծն ակնհայտորեն միարժեք ընդունելության չէր արժանանում նաեւ իշխանության շրջանակում։ Օրինակ, դրանից գրեթե ցուցադրաբար հեռու է մնում վարչապետ Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանը տվեց իր հավանությունը Վիգեն Սարգսյանին, սակայն հանրային բուռն ընդունելությունից հետո դեռեւս չի փորձել աջակցել նրան։ Ըստ ամենայնի Սերժ Սարգսյանն ուզում է կամ կոփել Վիգեն Սարգսյանին նոր պաշտոնում եւ ներիշխանական նոր ու կարեւոր դերում` փաստացի իշխանական կարեւոր բեվեռի կարգավիճակում, կամ ստուգել, թե ինչի է նա ընդունակ։ Ըստ ամենայնի դա կարեւոր է նաեւ զինված ուժերի համար, որտեղ Վիգեն Սարգսյանի թեկնածությունն անկասկած ընկալվել է առնվազն ոչ միարժեք` պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելու նպատակահարմարության տեսանկյունից։ Բացառված չէ, որ հենց այդ պատճառով Սարգսյանը որպես առաջին քայլ հանդես եկավ զինուժի համար ֆինանսական-սոցիալական խնդիր լուծելու նախաձեռնությամբ, դրանով զինված ուժերում իր հեղինակությունը բարձրացնելու համար։ Եվ դա իհարկե զգալիորեն կախված էր լինելու նրանից, թե ինչքանով Սարգսյանը տեղի կտա իր օրինագծի նախնական տարբերակից։
Այդ համատեքստում էլ ուշագրավ է, որ ՀՀԿ մեծամասնության ղեկավարը փաստորեն օրինագծի հեղինակից առանձին հայտարարում է կամավորության տարբերակի, այլ կերպ ասած Վիգեն Սարգսյանի տեղի տալու մասին։
ՀՀԿ մեծամասնությունն ըստ երեւույթին այդպիսով փորձում է նաեւ պաշտպանության նախարարին ակնարկել, թե ՀՀԿ անդամի կարգավիճակում նրան լուրջ դիմադրություն է սպասվում ներկուսակցական ուժերի նոր հարաբերակցության ձեւավորման գործընթացում։
Այդօրինակ իրավիճակը բնորոշ է Սերժ Սարգսյանի ներիշխանական մարտավարությանը։ Նա փաստորեն ձեւավորում է ներիշխանական կամ ներկուսակցական դիմակայության, բաժանարար նոր գծեր, այդպիսով դիմակայության կողմերի համար բարձրացնելով սեփական դերակատարումը։ Եթե ՀՀԿ այսպես կոչված նոր ոգին նրա համար ռազմավարական խնդիր է, միտված 2022 թվականին, ապա ներիշխանական դիմակայություններին եւ բաժանարար գծերին պարբերաբար նոր ոգի հաղորդելը, դրանք թարմացնելը Սարգսյանի համար մարտավարական կարեւոր խնդիր է, որ նա փորձում է լուծել գործնականում ցանկացած առիթի դեպքում։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Ինքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»
Ամենադիտված