Կոտայքի մարզում ճակատ ճակատի բախվել են Mercedes-ը և Opel Zafira-ն. կա 5 վիրավոր
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում: Ճակատ ճակատի բախվել են Mercedes-600 և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ Իրավիճակների Փրկարար-ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարները և Եղվարդի հիվանդանոցի բժիշկները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: