Ամասիա և Սարապատ համայնքները տեխնիկա են ստացել․ Շիրակի մարզպետարան
BlogՇիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՏԻՄ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Ամասիա և Սարապատ համայնքները ստացել են 29 միլիոն 950 հազար դրամ (յուրաքանչյուրը) արժողությամբ մեկական էքսկավատոր: