«Բարսելոնան» կվաճառի Սուարեսին եւ Ռակիտիչին
Սպորտ«Բարսելոնային» առաջնահերթային նպատակն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի եւ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի վաճառքն է, հաղորդում է Marca-ն։
Ակումբը մտադիր է նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ վերակառուցել թիմը։
Սպասվում է, որ 32-ամյա Ռակիտիչը կվերադառնա «Սեւիլիա», որի կազմում խաղացել է մինչեւ 2014-ին «Բարսելոնա» տեղափոխվելը։
33-ամյա Լուիս Սուարեսին վերադարձնելու ցանկություն ունի Ամստերդամի «Այաքսը», որը նրա համար առաջարկում է 15 միլիոն եվրո։