Բանկի աշխատակիցների սխալի պատճառով ամերիկացին 15 րոպեով դարձել է միլիարդատեր
ԱշխարհԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակիչ Բլիզ Ագիրեն բանկային սխալի պատճառով միլիարդատեր է դարձել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Ագիրեն Bank of America-ում ստուգել է իր հաշիվը և անսպասելի պարզել, որ ունի 2.45 միլիարդ դոլար:
Թեև վաղ թե ուշ բանկի աշխատողները կբացահայտեին սխալմունքը, սակայն Ագիրեն անձամբ է այդ մասին հայտնել բանկի կառավարչին: 15 րոպեի ընթացքում սխալը շտկվել է։