ՊՍԺ-Բավարիա՝ 0։1․ Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ՊՍԺ-ի երկրպագուների դեմ
ՍպորտՓարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ՊՍԺ-ի երկրպագուների դեմ։ Նրանք հավաքվել էին Ելիսեյան դաշտերում՝ չնայած կորոնավիրուսի պատճառով իշխանությունների կողմից սահմանված զանգվածային միջոցառումների արգելքին։ Բացի այդ, խաղի ավարտից հետո երկրպագուները սկսել էին ճայթրուկներ պայթեցնել։
Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել Չեմպիոնների լիգայի խաղից հետո ագրեսիվ երկրպագուներին ցրելու համար։ Խաղի արդյունքներով ֆրանսիական «Պարի Սան Ժերմենը» պարտվել է մյունխենյան «Բավարիային»՝ 0։1 հաշվով։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Նշվում է, որ ձերբակալվել է 6 մարդ, 274-ը տուգանվել են դիմակ չկրելու համար։