Մահացած են գտել «Երեք հաստլիկները» ֆիլմի դերասանին
ԱշխարհՄոսկվայում մահացած են հայտնաբերել ռուս դերասան Բորիս Խրիստոֆորովին, որը խաղացել է «Երեք հաստլիկներ» ֆիլմ-հեքիաթում, հայտնում է Ren TV-ն։
Արտիստի մարմինը հայտնաբերել են օգոստոսի 22-ին Մոսկվայում գտնվող բնակարանում։ Մահվան պատճառը չի հաղորդվում։ Խրիստոֆորովը 89 տարեկան էր։
Բորիս Խրիստոֆորովը ծնվել է Վլադիկավկազում 1931թ.-ին։ 1966թ.-ին թողարկված «Երեք հաստլիկներ» ֆիլմը նրա դերասանական կարիերայում միակն էր։ Ռեժիսորներ Ալեքսեյ Բատալովի եւ Իոսիֆ Շապիրոյի ժապավենը նկարահանվել է գրող Յուրի Օլեշայի համամուն պատմվածքի հիման վրա, որը հրատարակվել է 1924թ.-ին։ Խրիստաֆորովը երեք հաստլիկներից մեկի կերպարը մարմնավորել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստներ Սերգեյ Կուլագինի եւ Եվգենի Մորգունովի հետ։