ՕՄՕՆ-ի վետերանների խորհուրդը կմասնակցի սահմանների պաշտպանությանը
ՀասարակությունPan-ը գրում է․
Սահմանները պաշտպանելու և Հայոց բանակին օգնություն ցուցաբերելու նպատակով կազմավորվում է պայմանագրային գումարտակ: Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ) -ի վետերանների խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ-ի հետ կազմավորելու այդպիսի՝ կամավոր հիմունքներով և կանոնավոր վարձատրվող առանձնակի գումարտակ:
«Բարձր աշխատավարձ, լավ սոցիալական փաթեթ, ամբողջ ծառայության ընթացքը համարվում է իրական զինվորական ծառայություն և ստաժ: Նախկինում ունեցած զինվորական կոչումները, եթե կան՝ պահպանվում են և օրինական կարգով աճում: Գումարտակի հրամանատարությունը և հիմնական կորիզը բոլորը հատուկ նշանակության ստորաբաժանումների պատերազմ անցած մարտական սպաներ են», - ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պահեստազորի մայոր, Հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության խորհրդի անդամ Հրանտ Պապիկյանը:
Նա հայտնել է, որ Գումարտակի անձնակազմը համալրելու համար պահանջվում են տարբեր զինվորական մասնագիտությունների տիրապետող մարդիկ, առանց տարիքային սահմանափակման՝ հրաձիգներ, վարորդներ, հետախույզներ, դիպուկահարներ, գնդացրորդեր, նռնականետորդներ, սակրավորներ, բուժակներ, բժիշկներ և այլն:
«Իհարկե անդամագրվել կարող են միայն այն անձիք, ովքեր կհամապատասխանեն որոշակի ֆիզիկական և բարոյական չափանիշների, ինչը կորոշվի մեր հանձնաժողովի կողմից՝ հարցազրույցի ընթացքում:Անդամագրվելու համար կարող եք իմ անձնական էջում կապնվել ինձ հետ, կամ այցելել Մոսկովյան 5 հասցեում գտնվող մեր գրասենյակ՝ Ազարյանի սպորտդպրոցի հարևանությամբ», - գրել է Պապիկյանը: