Հայտնի է Մոսկվայի կանգառում կանգնածներին վրաերթի ենթարկած հայ վարորդը կալանավորվել է
ԱշխարհՀայտնի է Մոսկվայում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած վթարի եւ դրան հաջորդած վրաերթի մեջ մեղադրվող հայ երիտասարդի ինքնությունը։
Նա Հայաստանի քաղաքացի, 30–ամյա Կարեն Անտոնովն է, որը Մոսկվա էր մեկնել երեք ամիս առաջ։ Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել է Անտոնովին։
Ավելի վաղ Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից հայտնել էին, որ Մոսկվայի Էնտուզիաստների խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել 2 մարդատար ավտոմեքենաների բախում /տաքսի Skoda եւ մարդատար ավտոմեքենա Skoda մակնիշի/` հասարակական տրանսպորտի կանգառի վրա տաքսի ավտոմեքենայի հետագա վրաերթով:
Կանգառի վրաերթի հետեւանքով տուժել է 12 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 11-ը /ք.Մոսկվայի տարբեր կլինիկաներ, 2-ը` ծանր վիճակում են/, 1-ը հոսպիտալացումից հրաժարվել է: