Տիագո Սիլվան կդառնա «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը
Բաց մի թողեքՖրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան Լոնդոնի «Չելսիի» հետ կկնքի 2 տարվա պայմանագիր, հայտնում է L'Equipe-ը:
Բրազիլիայի ազգային հավաքականի 35-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբում կստանա տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ:
Ավելի վաղ Տիագո Սիլվան հաստատել էր, որ չի երկարաձգելու ՊՍԺ-ի հետ պայմանագիրը: Նա 2012 թվականին իտալական է «Միլանից» տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում անցկացրել է 204 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ: