Հայերեն


Գյումրեցի 12-ամյա Միլենը գերազանցել է 3 ռեկորդ

Ամենաընթերցված

Մոսկվաբնակ հայուհու նպատակը հայրենի քաղաքի երեխաներին օգնելն է:


Գյումրեցի 12-ամյա Միլենի ձայնային տվյալներով հետաքրքրված են աշխարհի ճանաչված երգիչներ ու երաժիշտներ։ Նա փոքրուց երգել է, մասնակցել երաժշտական մրցույթների, նախագծերի, արժանացել մրցանակների, պատվոգրերի։ Միլենի մոտ բացառիկ տաղանդն ու հզոր ձայնը բացահայտվել է ընդամենը 2-2,5 տարի առաջ։ Նրա մայրը՝ մասնագիտությամբ երաժիշտ Հասմիկն առաջինն է նկատել դստեր ձայնային որակյալ տվյալները։ Այս մասին հաղորդում է asparez.am-ը։

«Այն, որ Միլենն ունի շատ հզոր ձայն ու մեծ դիապազոն, տեղյակ չէինք։ Վորոնեժում միջոցառմանը համաձայնել էր մասնակցել, առանց պարապելու նա երգեց և այդտեղ պարզվեց, որ ունի հզոր ձայն ու դիապազոն։ Ես ինքս զարմացա, որովհետև իրեն նման ձայնով երբեք չէի լսել, հետո սկսեցի աշխատել նրա հետ։ Միլենը երաժշտական կրթություն չուներ, նա 7 տարվա երաժշտական դպրոցի կուրսը միայնակ յուրացրեց ընդամենը երկու տարում»,-պատմում է մայրը։

Միլենն ինքնուրույն սովորել է նվագել դաշնամուր, կիթառ։ Ներկայում սովորում է Մոսկվայի վոկալի ակադեմիայում։
«Երբ նկատեցի Միլենի հզոր ձայնը, սկսեցի նրա հետ ձայնավարժություններ կատարել։ Ուսումնասիրեցի ռեկորդակիրներին, նման ձայնային տվյալներ ունեցել են 3-4 հոգի, որոնք Գինեսի գրքում գրանցված են։ Միլենը գերազանցեց նրանց ռեկորդը։ Նրա ձայնային տվյալներն ուղարկեցի Մեծ Բրիտանիա, որտեղ կատարեցին տարբեր փորձարկումներ և հաստատեցին։ Այնուհետ ես նամակով դիմեցի ՀՀ մշակույթի նախարարություն՝ գրելով, որ Ռուսաստանում բնակվող հայի մոտ կան նման ձայնային տվյալներ։ Ասացին՝ մեզ այս պահին դա պետք չէ, թող գրանցվի Ռուսաստանի ռեկորդների գրքում։ Այս ինֆորմացիան, բնականաբար, ցավալի էր մեզ համար։ Ապա դիմեցի Ռուսաստանի ռեկորդների գրքին։ Միլենը միանգամից գերազանցել է երեք ռեկորդ՝ աշխարհում ամենաբարձր նոտան է վերցնում, ամենամեծ դիապազոնն ունի մարդկության պատմության մեջ և ամենահզոր ձայնն ունի»,-մանրամասնում է Հասմիկը։

Որպես ռեկորդակիր՝ Միլենին շնորհել են ոսկե կնիքով վկայական, իսկ երկու ամիս անց նա Մոսկվայում պարգևատրվել է ոսկե մեդալով։ Պրոդյուսերը խորհուրդ է տվել․«Միլենն այլևս մրցույթների համար չէ»։ 12-ամյա ռեկորդակիրը հրաժարվել է ոչ միայն հեռուստատեսային մրցույթների մասնակցելու, այլև տեսահոլովակներում նկարահանվելու առաջարկություններից։ Մայր ու դուստր մշակել են միջազգային նախագիծ՝ «Արվեստը հանուն երեխաների»։ Նախագծի շրջանակում Միլենը պատրաստվում է Գյումրիում ներկայանալ բարեգործական համերգով՝ այդպես օգնելով հայրենի քաղաքի անապահով, հիվանդ, ծնողազուրկ երեխաներին։

Նախագծին միացել են Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի հայտնի աստղեր, երաժշտական, պարային խմբեր։ Գլխավոր դերում Միլենն է իր ձայնի շնորհիվ։ Մայրն ընդգծում է՝ «Մենք Միլենի համար գումար չենք ծախսում։ Միլենն էլ է դեմ գումար ծախսելուն, ասում է` ինչո՞ւ ծախսել, երբ կան սոված և բուժման գումար չունեցող երեխաներ»,-ավելացնում է Հասմիկը։

Օգոստոսի վերջին Միլենը մոր հետ վերադառնալու է Գյումրի։ Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է արտակարգ համերգ, որի տոմսերը վաճառվում են առցանց տարբերակով և, Հասմիկի խոսքով, բավական մատչելի են։ «Միլենը նպատակ ունի հայրենի քաղաքը ներկայացնել աշխարհին»,-եզրափակում է Հասմիկը։

Միլենը զրույցում խոստովանում է․«Ինձ հաճելի է, երբ բոլորն ինձ են լսում։ Գյումրին իմ կյանքն է, իմ ապագան կապում եմ Գյումրիի հետ։ Ես ուզում եմ գալ Գյումրի, իմ ձայնով օգնել երեխաներին»:

Արմեն Կարանյանի ընտանիքը Գյումրուց Ռուսաստան տեղափոխվել է 2016 թվականի վերջերին, սկզբում բնակվել է Վորոնեժում, այնուհետ՝ Մոսկվայում։ Միլենը Արմեն և Հասմիկ Կարանյանների միջնեկ դուստրն է։ Նրանց ավագ դուստրը զբաղվում է նկարչությամբ, իսկ կրտսերն արվեստի տարբեր ճյուղերի նկատմամբ ունի հետաքրքրվածություն։

Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանՆշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»
Ամենադիտված