Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը 3000 դոլար են նվիրաբերել լիբանանահայերին
LifeԿինոռեժիսոր Ատոմ Էգոյանը եւ դերասանուհի Արսինե Խանջյանը միացել են լիբաբանահայերին օգնություն ցուցաբերելու համար կազմակերպված դրամահավաքին։ Հայ հայտնի կինոգործիչները 3000 դոլար են նվիրաբերել։ Այս մասին հայտնել է Հայաստան համահայկական հիմնադրամը։
«Միանալով Հիմնադրամի «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք-արշավին՝ նրանք նվիրաբերել են 3,000 ԱՄՆ դոլար: Շնորհակալ ենք վստահության եւ շարունակական աջակցության համար»,- նշված է հիմնադրամի Facebook-յան էջում։
Ի դեպ, ավելի վաղ դրամահավաքին միացել էր նաեւ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ նվիրաբերելով 5000 ԱՄՆ դոլար։