Հարսնացուն փեսացուից պահանջել է նախքան ամուսնանալը կորոնավիրուսի թեստ հանձնել
ԱշխարհՍաուդյան Արաբիայում հարսնացուն իր ապագա ամուսնուց պահանջել է կորոնավիրուսի թեստ հանձնել և ամուսնության արարողությունից անմիջապես առաջ հայտնել թեստի արդյունքը՝ փորձելով զգուշանալ վարակվելու հնարավոր վտանգից:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սաուդյան «Ալ-Օքազ» թերթին տրված հարցազրույցին, հարսնացուն խնդրել է դա անել՝ զգուշանալով վարակվելուց, քանի որ իր հարազատներից մեկը մահացել է կորոնավիրուսի բարդացման հետևնքով: Թեստ հանձնել է փեսացուն թե ոչ՝ աղբյուրը չի հստակեցնում, բայց հարսանիքն, այնուամենայնիվ, կայացել է:
Պարսից ծոցի արաբական երկրներում նախքան ամուսնությունը զույգերի՝ բժշկական որոշ հետազոտություններ անցնելը տարածված սովորություն է, իսկ այժմ բժիշկները խորհուրդ են տալիս այդ հետազոտություններին ավելացնել նաև կորոնավիրուսի թեստավորումը, քանի որ այն անվճար է և ոչ ժամանակատար: