Սերժ Սարգսյանի հարցազրույցը պատվե՞ր էր
ՔաղաքականությունՔաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի և այնտեղ տրված մի շարք ուշագրավ մեկնաբանությունների մասին:

– Պարոն Դուբնով, նախ՝ ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում այդ հարցազրույցը: Որքանո՞վ Սարգսյանին հաջողվեց օգտագործել իր խոսքը, այդ լսարանը՝ իր ուղերձները ճիշտ տեղ հասցնելու կամ գործընթացների վրա ազդելու համար:
– Նախ և առաջ, դա «Սպուտնիկի», «ՌԻԱ Նովոստի» գործակալության և Կիսելյովի նախագիծն է: Մինչ այդ նա նմանատիպ հարցազրույց էր արել նաև Իլհամ Ալիևի հետ, իսկ հիմա՝ Սերժ Սարգսյանի հետ: Սա «Սպուտնիկը» Հարավային Կովկասում տարածելու որոշակի նախագիծ է, և առաջին հերթին պետք է հաշվի առնել այս փաստը՝ չգերագնահատելով պարոն Կիսելյովի պետական նշանակությունը: Կիսելյովը Կիսելյով է, բայց նա Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը որոշողը չէ:
Երկրորդը՝ երկու նախագահներն էլ օգտագործել են հարցազրույցը իրենց նպատակների համար, բայց քանի որ այդ նպատակներն այնքան էլ հստակ չեն, հարցազրույցը համապատասխանաբար տարվում է անվնաս թեմաների շուրջ: Այնտեղ հրաշալի հատվածներ կան, թե ինչպես է Հայաստանի նախագահը առաջարկում «ուղիղ գիծ» ստեղծել Ադրբեջանի նախագահին զանգահարելու համար:
Շարունակությունն՝ այստեղ