Ցավալի իրադարձություն տեղի ունեցավ Երևանում. Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականությունԵրեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում: Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում գազի պայթյունից ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարաններով: Պետք է ցավով արձանագրել, որ այդպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը պետք է սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ասաց, որ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները:
Ամեն դեպքում վարչապետը ևս մեկ անգամ բոլոր քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց խնդրի վրա՝ կարևորելով շահագործման կանոնների պահպանումը:
Բնակարանից զրկված բոլոր քաղաքացիները, ովքեր ցանկացել են, ապահովվել են ժամանակավոր կեցավայրով: Կան մարդիկ, ովքեր ցանկացել են տեղավորվել բարեկամների, կամ այլ բնակարաններում: Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է, առաջիկայում կկողմնորոշվեն հետագա անելիքների մասով: