Փլուզում Նոր Արեշում
ՀասարակությունՆոյեմբերի 21-ին` ժամը 08.19-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 45-րդ փողոցի 1-ին նրբանցքում փլուզվել է ավտոշուկայի պատը, մոտակա գազատար խողովակը վնասվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է ավտոշուկայի տարածքում գտնվող պարիսպից մոտ 14 քմ հատված և թափվել գազատար խողովակի վրա, գազի արտահոսք չի եղել:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը: