«Շիրակը» դուրս մնաց Եվրոպայի լիգայից
ՍպորտԵվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրու «Շիրակը» Բուխարեստում ուժերը չափեց ռումինական «Ստյաուայի» հետ:
Տիգրան Դավթյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:3 հաշվով: Ռումինական թիմի կազմից 34-րդ րոպեին աչքի է ընկել ռումինացի կիսապաշտպան Դարիուս Օլարուն, 65-րդ րոպեին 11 մետրանոցից ռումինացի հարձակվող Ֆլորին Տանյասեն հաշիվը դարձրել է 2:0, իսկ 83-րդ րոպեին ռումինացի կիսապաշտպան Ալեքսանդրու Բուզիուկը խփել է իր թիմի երրորդ գոլը:
Այսպիսով, «Շիրակը» ևս չի շարունակի պայքարը Եվրոպայի լիգայում:
Որակավորման առաջին փուլում Երևանի «Նոան» Ալմաթիում 1:4 հաշվով պարտություն էր կրել «Կայրաթից», իսկ «Ալաշկերտը» Երևանում 0:1 հաշվով պարտվել էր մակեդոնական «Ռենովային»:
Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ
«Ստյաուա» - «Շիրակ»՝ 3:0
Դարիուս Օլարու, 34, Ֆլորին Տանյասե, 65 (11մ), Ալեքսանդրու Բուզիուկ, 83