Մահացել է Բեյրութի պայթյունի հետևանքով 24 oր կոմայի մեջ գտնվող Անետ Խաչիկյանը
Աշխարհ«Արեւելքի» տեղեկություններով` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգիստի պայթունից վիրավորված Անետ Խաչիկյանը մահացել է Բեյրութի Զահլե շրջանի հիվանդանոցում:
Էշրեֆիեի իր տանը ծանր վիրավորվելով` հայուհին 24 օր գտնվել է կոմայի մեջ, նրա կյանքը հնարավոր չի եղել փրկել: Անետ Խաչիկյանը Լիբանանի աղետից մահացած 15-րդ հայն է: