Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք
ԱշխարհՎրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1462 դեպք:
Ապաքինվել է 1196, մահացածել՝ 19 մարդ:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կարանտինի ռեժիմում է մնում 5806 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 230-ը: