COVID-19-ով հիվանդ երեխաները կարող են երկար ժամանակ վարակել շրջապատին
Բաց մի թողեքՀարավային Կորեայի բժիշկները եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսով վարակված երեխաների օրգանիզմները վիրուսային մասնիկներ են արտադրում երկու-երեք շաբաթվա ընթացքում, նույնիսկ եթե նրանք չունեն հիվանդության տեսանելի ախտանշաններ: Բժշկական հետազոտությունը հրապարակել է EurekAlert պորտալը:
«Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեխաների վարակման ոչ ակնհայտ դեպքերը կարող են առաջացնել կորոնավիրուսի թաքնված փոխանցում այլ անձանց հետ շփումների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բժիշկները կարծում են, որ անհրաժեշտ է վերանայել երեխաների դերը կորոնավիրուսի տարածման մեջ, ինչպես նաև հաշվի առնել այդ փաստը համավարակի դեմ պայքարի միջոցներ մշակելիս: