Նիկոլ Փաշինյանը բարևեց 93-ամյա տատիկին ու ախտահանեց ձեռքերը
Բաց մի թողեքՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է: Աշխատանքային այցի շրջանակներում վարչապետը չի մոռանում նաև կորոնավիրուսի ու ախտահանման մասին:
Երբ 93-ամյա տարեց կինը, ով ներկայացել էր վարչապետին դիմավորելու, ցանկացավ ողջունել նրան, վերջինս նախ ցանկացավ բռունցքով հայտնի ձևով ողջունել տատիկին: Սակայն երբ տատիկը դա չարեց, Փաշինյանը ողջունեց սովորական ձևով, ապա վերցրեց ախտահանիչն ու ախտահանեց նրա ձեռքերը:
«Չվարակվեք»-ասաց Փաշինյանը:
«Չի վարակվի, մահն արդեն իրա վրա անցել ա»,-կատակեց տատիկին ուղեկցող տղամարդը:
Վարչապետը նաև քաղցրավենիք հյուրասիրեց տատիկին՝ սուրճի համար: