Խոշոր ավտովթար Երևանում. Ինտերպոլի ազգային բյուրոյի դիմաց ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Nissan-ը. կա վիրավոր, օպերատիվ են գործել բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները.
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում, Զաքարիա Սարկավագի փողոցում՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոյի դիմաց, ճակատ-ճակատ բախվել են BMW և Nissan մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում օգնություն ցուցաբերեց, ապա տեղափոխեց թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Առաքել Վրացյանն ու Արծրուն Ռտոյանը: Վերջիններս քաղաքացիներին հորդորում էին պահպանել սահմանված հեռավորությունը, իսկ մի քանի քաղաքացու էլ նրանք պաշտպանիչ դիմակներ տվեցին, քանի որ նրանք առանց դիմակների էին:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ նրանք եղել են սթափ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։
Ավելին՝ այստեղ