Բժիշկը բացահայտել է կյանքը երկարացնելու հիմնական միջոցը
ԱշխարհՖիզիկական ակտիվությունը կյանքի երկարացման հիմնական միջոցն է: Այս մասին բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
«Կյանքը երկարացնելու առաջին գործոնը ֆիզիկական ակտիվությունն է, երկրորդը՝ կալորիաների սահմանափակումը», – ասել է նա:
Մյասնիկովը խորհուրդ է տվել հրաժարվել վերելակներից և օգտվել սանդուղքից։ Նրա խոսքերով՝ պետք չէ մեկ շաբաթվա համար մթերք գնել, որպեսզի ոտքով ավելի հաճախ խանութ գնալ։
«Հաճախ խանութ այցելելու դեպքում ստիպված չեք լինի մեծ քանակությամբ սնունդ ընդունել` վախենալով, որ դժվարությամբ տուն բերված մթերքը կփչանա»,- մեկնաբանել է բժիշկը:
Հարվարդի 104-ամյա պրոֆեսոր Ռութ Կունդսինը, կիսելով իր երկարակեցության գաղտնիքը, խոստովանել է, որ չնայած իր տարիքին ՝ շարունակում էր զբաղվել սպորտով: 93 տարեկանում նա սկսել է մարզադահլիճում մարզվել` պրոֆեսիոնալ մարզչի վերահսկողության ներքո: