Հայերեն


«Միայնակ գայլ». այսպես է հայտնի օլիգարխ Բաղդասարովը բնորոշել Սերժ Սարգսյանին ամերիկյան դիվանագետների մոտ

Քաղաքականություն

Հայ գործարար, «Միկա լիմիթեդ» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը 2009 թվականի մարտի 20-ին հանդիպել է Երևանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ և զրույցի ընթացքում քննադատության է ենթարկել Հայաստանի կառավարության գործունեությունը և հարցականի տակ է դրել վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնագիտական որակները: Չորս ժամ տևած հանդիպման մասին պետքարտուղարությանը գաղտնի փաստաթղթով տեղեկացրել է փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը: 

Հանդիպման ընթացքում Բաղդասարովը, որին Փենինգթոնը բնութագրում է որպես Սերժ Սարգսյանի մերձավոր մարդ, նշել է, որ ինքը համաձայն չէ այն քաղաքականության հետ, որը վարում է կառավարությունը տնտեսական ճգնաժամի ընթացքում: Բաղդասարովի կարծիքով՝ կառավարությունը միջազգային կառույցներից և Ռուսաստանից ստացած գումարները չպետք է ուղի դեպի բանկեր, այլ պետք է ներդնի ենթակառուցվածքների զարգացման նպատակով, ստեղծի աշխատատեղեր այն մարդկանց համար, ովքեր գործազրկության պատճառով վերադառնում են Ռուսաստանից, ինչպես նաև արդիականացնի երկրի տրանսպորտային ցանցը: Նա նաև քննադատել է կառավարության քաղաքականությունը կապված դրամի փոխարժեքը նույն մակարդակում երկարատև պահելու հետ, որը, այնուամենայնիվ, արժեզրկվեց մարտի 3-ին 20%-ով: Մեջբերելով Բաղդասարովի խոսքերը դրամի մասին՝ Փենինգթոնը ծանոթության մեջ գրում է, որ իրենց կարծիքով՝ դրամի փոխարժեքը պահպանելու որոշումը կայացրել է ոչ թե Կենտրոնական բանկը կամ վարչապետ, այլ երկրի նախագահը:

Զրույցի ընթացքում Բաղդասարովը նշել է, որ Տիգրան Սարգսյանը մտածող է, այլ ոչ թե մենեջեր և նա պետք է զբաղեցնի Հայաստանի նախագահի խորհրդականի դերը: Նա նշել է, որ վարչապետը վատ է հաղորդակցվում և «միայն գիտի՝ ինչպես խոսել բանկիրների լեզվով»: Բացի դա, գործարարը քննադատել է Սարգսյանին այն խոսքերի համար, որ համաշխարհային ճգնաժամը չնչին կամ ոչ մի ազդեցություն չի ունենա Հայաստանի համար:

Երբ Բաղդասարովին հարց են ուղղել, թե ում է նա տեսնում որպես արժանի հետևորդ ներկա վարչապետին, նա նշել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի անունը: Ջոզեֆ Փենինգթոնը իր ծանոթության մեջ նշում է, որ այդ կարծիքը անհիմն չէ. Մովսիսյանը լավ գործընկեր է և էներգետիկայի ոլորտի բարեփոխող:

Բաղդասարովը նաև հայտարարել է, որ ինքը 2008 թվականի հունիսի ասել է Հայաստանի նախագահին, որ Տիգրան Սարգսյանը վատ ընտրություն է վարչապետի պաշտոնում, սակայն Սերժ Սարգսյանը չի լսել իր խորհուրդը:

«Նա հիմա գիտի, որ ես ճիշտ էի, սակայն միևնույնն է չի ցանկանում ընդունել դա», – ասել է Բաղդասարովը:

Վերջինս նաև կարծիք է հայտնել, որ Տիգրան Սարգսյանի անարդյունավետությունը որպես վարչապետ օգնել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի քաղաքական վերելքին: Բաղդասարովի խոսքով, երբ հայաստանյան քաղաքական դաշտի խոշոր խաղորդները ցանկանում են, որ ինչ-որ բան կատարվի, նրանք անտեսում են վարչապետին և գնում են Աբրահամյանի մոտ: Գործարարը նշել է, որ Աբրահամյանին չպետք է թերագնահատել, նա արդեն հասցրել է «ստվերային կառավարություն» ստեղծել խորհրդարանում: Բաղդասարովը ենթադրել է, որ Հովիկ Աբրահամյանը կդառնա Հայաստանի հաջորդ վարչապետը, և, վերջ ի վերջո, Հայաստանի նախագահ:

Գործարարը չի բացառել, որ Աբրահամյանը կարող է ուղի գտնել Սերժ Սարգսյանին դուրս մղելու և պայքարելու նախագահական աթոռի համար արդեն 2013 թվականին:

ԱՄՆ դեսպանատան փաստաթղթի այս հատվածում Փենինգթոնը իր մեկնաբանությունն է զետեղում, որում նշում է, որ արտասահմանյան դիտորդների և հայերից շատերի կարծիքով՝ Հովիկ Աբրահամյանը վատ կրթված, նեղ տեղային մտածողությամբ մարդ է, ում, սակայն, իրոք, պետք չէ թերագնահատել:

Ամերիկացի դիվանագետը հարցրել է Բաղդասարովին, թե ով իրականում կարող է ազդել Սերժ Սարգսյանի որոշումների վրա: Գործարարի խոսքով, «Սարգսյանը չի ցանկանում քաղաքական հարցերում խորհուրդներ լսել»: Նա նշել է, որ ինքն այլևս երբեք չի փորձի խորհուրդ տալ Հայաստանի նախագահին: Բաղդասարովն ավելացրել է, որ երբ իր հարցազրույցներից մեկում ինքը քննադատել է Տիգրան Սարգսյանին, նրան անմիջապես կանչել է Սերժ Սարգսյանը և խնդրել է «շտկել» մեկնաբանությունը:

Բաղդասարովը նշել է, որ, «չնայած Սերժ Սարգսյանի փեսան՝ Միշա Մինասյանը, գոնե կարող է խորհուրդ առաջարկել, սակայն ոչ ոք չի ցանկանում ասել նախագահին, երբ է նա սխալվում:

Բաղդասարովը Սերժ Սարգսյանին բնութագրել է որպես «միայնակ գայլ»:

«Երբ գործը հասնում է որոշում կայացնելուն, նախագահը ինքնուրույն է դա անում», – ասել է գործարարը:

Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»
Ամենադիտված