Հայերեն


«Շարմ»-ին կզրկեն ՀՀԿ քարոզչության մեջ մասնակցությունից

Հասարակություն

«ՉԻ» տեղեկություններով` «Շարմ» ընկերության մասնակցությունը իշխող Հանրապետական կուսակցության քարոզչական աշխատանքներում որոշվել է հնարավորինս նվազագույնի հասցնել։


Պատճառներից մեկն էլ թերեւս այն է, որ Բաղրամյան 26-ում որոշել են հավելյալ բյուջե չտրամադրել «Շարմի» ղեկավարությանը, քանի որ ընկերությունն արդեն մեծ գումարներ է ստանում Հանրայինից ստացած հաղորդումների պատվերների պատրաստման համար։ Խոսակցություններ կան, որ հարցեր են առաջացել դրանց օրինականության ու իրավական ձեւակերպումների առումով։ Իմիջիայլոց` հիշեցնենք, որ Հանրայինի գումարները, ինչպես հայտնի է, հարկատուների հաշվին գոյացող եւ պետբյուջեում «հավաքվող» գումարներ են, որոնք էլ ուղղվում են Հանրայինին, այս դեպքում նաեւ որոշ իմաստով` «Շարմին»։

Մյուս պատճառն այն է, որ իշխանության կարեւոր օղակների ներկայացուցիչներն սկսել են չվստահել «Շարմին»՝ ակտիվացնելով նախկին քարոզարշավներից մեկում ձայնագրված մի տեսանյութի հետ կապված աղմկահարույց պատմության մասին խոսակցությունները։ Խոսքը՝ Հրանտ Թոխատյանի եւ Ալբերտ Ազարյանի մասնակցությամբ քարոզչական տեսահոլովակի չմոնտաժված տարբերակի մասին է, որում Թոխատյանը հայհոյախառն արտահայտություն էր թույլ տվել Երվանդ Զախարյանի, իսկ Ազարյանը՝ Սերժ Սարգսյանի հասցեին։ Ի դեպ` հիշեցնենք, որ տեսահոլովակի` չմոնտաժված հատվածը եղել է երկու հոգու մոտ՝ մեկը՝ նախկինում «Շարմի» գործադիր տնօրեն, այժմ ՀՀՌԽ-ի նախագահ Ռուբեն Ջաղինյանի, մյուսը՝ ոմն Աշոտ Առաքելյանի մոտ, որը նախկինում մատուցող է աշխատել «Շարմի» «Մաֆ Ակումբում», իսկ ավելի ուշ սկսել է պրոդյուսերական գործունեություն ծավալել։

Հատկանշական է, որ այդ տեսանյութի` համացանցում հայտնվելուց հետո բարձրացած մեծ աղմուկը շատ արագ մարվեց։ Եվ սա այն դեպքում, երբ ոստիկանություն էին կանչվել եւ ցուցմունք տվել դրա հետ կապ ունեցող հնարավոր բոլոր անձինք, իսկ Երվանդ Զախարյանի որդին իր ձեւով էր փորձել «գտնել» տեսանյութը տարածողներին։ Նշենք, որ ոստիկանությունում գործը շատ արագ փակվեց, քանի որ փաստացի «գաղտնի» համարվող, սակայն համացանցի հիթ դարձած աղմկահարույց տեսանյութի տարածումը նպատակ էր հետապնդել վարկաբեկել դրա մասնակիցներին ու նրանց կողմից «հայհոյվողներին» ու դրանով ինչ-ինչ անձնական հաշիվներ մաքրել։

Ինքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»
Ամենադիտված