Աշխարհի ամենամեծ շնաձուկը մոտեցել է լողորդներին
ՀասարակությունԻնդոնեզիայում շնաձուկը մոտեցել է նորզելանդացի զբոսաշրջիկների նավին: Նա մոտեցել է նավակի մոտ լողացող մարդկանց և խաղացել նրանց հետ: Նավակում գտնվողները տեսախցիկով նկարահանել են անհավանական տեսարանը` շնաձկան ու երիտասարդ տղամարդու շփումը:
«Սկզբում մտածում էի, որ կենդանին հարձակվելու է ինձ վրա առանց որևէ կարեկցանքի, բայց նա իրեն պահում էր շատ նուրբ և բարյացակամ էակի նման», – ասել է տեսանյութի հերոսը:
Շնաձկանը գրավելու համար երիտասարդները նավից նրա ուղղությամբ սկսել էին ձուկ նետել:
Աշխարհի ամենամեծ ձկան մասին տեսահոլովակը գրավել է Maritime Herald հրատարակչության ուշադրությունը: Տեսանյութը վիրուսային է դարձել սոցկայքերում և գրավել հազարավոր օգտատերերի ուշադրությունը:
Ավելին՝ այստեղ