Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ԶԻԼ-ն ու 06-ը, կան վիրավորներ
ՀասարակությունԵրեկ՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում, Գառնի-Գողթ ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 23-ամյա Արմեն Գ.-ի վարած ԶԻԼ մակնիշի և 44-ամյա Արտավազդ Ն.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Արթուր Հ.-ն, մարմնական վնաասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ավելին՝ այստեղ